Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Ժամանց

«Կաթի փոշին միշտ օգտագործվել է և կօգտագործվի կաթի վերամշակման ոլորտում». Պանրագործների միության նախագահ

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2018թ․-ին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է, մինչդեռ կաթնամթերքի արտադրությունն աճել է։ Շատերը բողոքում են վիճակագրական ծառայությունից, մեթոդաբանությունը պետք է վերանայել, որպեսզի ԱՎԾ–ի տված թվերը և իրականությունը իրար համապատասխանեն։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Նրա խոսքով՝ հայ իրականության մեջ վիճակագրությունը և քաղաքականությունը ձեռք ձեռքի բռնած գնացել են. պետք է եղել արտադրության թվերը ուռճացնել՝ ուռճացրել են, քանի որ կային մարդիկ, որոնց բիզնեսներն առնչվում էին կաթնամթերքի շուկային և ուռճացված թվեր ցույց տալը պետք էր։

Արմեն Գիգոյանը նաև հիշեցրեց, որ 4 տարին մեկ անգամ Հայաստանում երաշտ է լինում, սակայն միշտ հաջորդ տարի կոմպենսացվում է. օրինակ եթե 2017թ-ին երաշտ էր, ապա 2018թ-ին՝ ոչ, և այսպես շարունակ։

Իսկ թե ի՞նչ դեր է կատարում կաթի փոշին հայրենի կաթնամթերքի ոլորտում, երբ երաշտ է լինում և կաթը չի բավականանցնում, Արմեն Գիգոյանը նշեց, որ հիմնականում կաթի ընդհանուր պահանջարկի մեկ երրորդը կաթնարտադրությունը չի կարողանում ապահովել, և այդ պակասը լրացվում է կաթի փոշու հաշվին։

«Կաթի փոշին միշտ օգտագործվել է և կօգտագործվի կաթի վերամշակման ոլորտում։ Դա նորմալ է, վտանգավոր ոչինչ չկա, վտանգ կարող են պարունակել ճարպի փոխարինիչները»,– ասաց նա՝ հավելելով, որ եթե կաթի փոշին զգալի լինի կաթնամթերքի վերամշակման ոլորտում, ապա կաթնամթերքը կթանկանա։

Ըստ Հայաստանի պանրագործների միության նախագահի՝ կաթի և տեղական, և միջազգային գները գրեթե հավասար են, Հայաստանում մի փոքր էժան է կաթը, սակայն կաթի փոշին արտադրվում է արտերկրում, ճանապարհ է անցնում, մաքսազերծվում է. տեղական արտադրողի համար ավելի շահավետ է տեղական կաթի օգտագործումը։

Կաթի պակասը, ըստ նրա, ոչ թե անասնագլխաքանակի հետ է կապված, ինչպես ոմանք կարծում են, այլ կաթի արտադրության ինստիտուտի բացակայությամբ, և երկրում կաթի պահանջարկը ապահովելու համար ֆերմերային ինստիտուտի կանոնները պետք է զարգացնել։

Նա ներկայացրեց նաև պանրի արտահանման վիճակագրությունը, այն է՝ տարին մոտ 4,5 տոննա է արտահանվում, հիմնական շուկան ՌԴ–ն է, նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում ակտիվ աշխատանքներ են տարվում պինդ պանիրների, պանրի փոխարինողների և բորբոսային պանիրների արտադրության ուղղությամբ, որոնք հիմնականում նախատեսված են արտահանման համար։

Արմեն Գիգոյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում մեկ մարդու հաշվարկով տարեկան սպառվում է մոտավորապես 6 կգ պանիր։

Նշենք, որ Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 21 հազար 248.7 տոննա պանիր, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11%-ով։

2018թ-ին կաթի արտադրության ծավալները նվազել են 7.9%-ով. եթե 2017թ-ի հանրապետությունում արտադրվել է 461.8 մլն լիտր կաթ, ապա 2018թ-ին՝ 425.3 մլն լիտր։