Աֆղանստանում 2 դեռահաս դատապարտվել է 30 տարվա բանտարկության 6-ամյա աղջկա առեւանգման ու սպանության համար
Աֆղանական դատարանը երկու դեռահասի դատապարտել է 30 տարվա բանտարկության մի աղջկա առեւանգման եւ սպանության համար, որի դաժան սպանությունը լայն հանրային արձագանք է առաջացրել, տեղեկացնում է AFP-ն։
Վեցամյա Մահսա Ահմադին առեւանգվել էր մարտին, նրան սպանել են այն բանից հետո, երբ ծնողները չեն կարողացել 300 հազար դոլար փրկագին վճարել։
Ոստիկանությունը ձերբակալել է երկու դեռահասի, որոնք խոստովանել են հանցանքը։ Նրանք ասել են, որ Մահսային տարել են տուն մոտոցիկլով, հետո խեղդամահ են արել այն բանից հետո, երբ փրկագինը չի վճարվել։
Մահսայի հոր համար դատավճիռը չափազանց մեղմ է։ «Ես ուզում եմ նրանց համար ամենադաժան պատիժը, նրանց պետք է կախել»,- ասել է նա։ «Նրանք պետք է զգան այն, ինչ մենք ենք զգում»։
Բայց դատարանը նրանց մահապատժի չդատապարտեց, քանի որ երկու ամբաստանյալն էլ անչափահաս են։
Առեւանգումները փրկագին ստանալու նպատակով Քաբուլում ավելանում են, ինչպես եւ բազմաթիվ այլ հանցագործություններ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ