Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հնդկաստանում առնվազն 66 մարդ է զոհվել երկրի հյուսիսում հորդառատ անձրևներից առաջացած ավերածությունների հետևանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է India Today պարբերականը։
Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Փրադեշի և Ութարաքհանդ նահանգներում օգոստոսի 13-ին և 14-ին հորդառատ անձրևներ են տեղացել: Դրանք հանգեցրել են սողանքների և տների փլուզման։
Երկու նահանգներում առատ տեղումների պատճառով փակ է ճանապարհների մի մասը։ Տեղի իշխանությունները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին զերծ մնալ տուժած շրջաններ մեկնելուց։ Օդերևութաբանները տարածաշրջանում անձրևային եղանակ են կանխատեսում մինչև օգոստոսի 19-ը։
Օգոստոսի 16-ին Հիմաչալ Փրադեշում սաստիկ տեղատարափների պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները։
Նահանգի գլխավոր նախարարը հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում տեղումների քանակի գրեթե 157 տոկոսով աճը զգալի տնտեսական վնաս է պատճառել: Հիմաչալ Փրադեշի վարչակազմը Հնդկաստանի կառավարությանը կոչ է արել նահանգը հայտարարել աղետի գոտի և շտապ օգնություն տրամադրել տարերքի հարվածի հետևանքները վերացնելու համար։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին