«Առաջին 4 ամսվա տվյալներով տնտեսությունը ունի լավ տրամադրություն». Փաշինյանը թվեր հրապարակեց
Առաջին 4 ամսվա տվյալներով ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, վիճակագրական տվյալներով, ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության 9,2 տոկոս ցուցանիշ. «Եթե սա համադրում ենք առաջին եռամսյակի տվյալներն, ըստ որի արձանագրվել է ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճ, դա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունը ունի լավ տրամադրություն եւ մեր խնդիրն է հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը եւ կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը մի քանի ցուցանիշ նշեց. Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16,2 տոկոսով:
«Այս ցուցանիշների մեջ ամենաուրախալիներից մեկը արտահանման ծավալների աճն է: Մեկ ամիս առաջ արտահանման հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային, մանրամասն քննարկեցինք եւ ես ուրախ եմ, որ 9,9 տոկոսի աճ ենք արձանագրել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է, քան իրենք կցանկանային՝ 1,8 տոկոս:
«Շիրանարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան մենք կցանկանայինք, բայց ես համոզված եմ, որ ցուցանիշները կլավանան, որովհետեւ հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին: Մենք ճիշտ ենք վարվում, որ հիփոթեքային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի ու կոնկրետ ծրագրի հետ, այլ շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում եւ բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց համոզված եմ, որ ակտիվությունը շինարարության ոլորտում ավելի շոշափելի կլինի»,-ընդգծեց վարչապետը:
Իր հերթին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ արտահանման ոլորտում ՊԵԿ-ի տվյալներն ավելի լավատեսական են՝ 14,7 տոկոս եւ հնարավոր է ճշգրտումներ արվեն նաեւ վիճակագրության պետական կոմիտեի տվյալներում: Այդ տարբերությունը, ըստ նախարարի, պայմանավորված է ժամանակային լագով եւ արտառոց բան չէ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ