Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Աշխարհ

Չորս ադրբեջանցի ձերբակալվել են. հայտնի է պատճառը

Կրասնոյարսկի երկրամասի Շարիպովո քաղաքում սպանության և երեք տեղի բնակիչներին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է չորս ադրբեջանցի, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի երկրամասի և Խակասիայի Հանրապետության  պետական ​​քննչական վարչության մամուլի ծառայությանը։

Քննիչների վարկածով, նախօրեին առավոտյան Շարիպովոյի 6-րդ միկրոշրջանում  լեզվակռիվ է տեղի ունեցել օտարերկրյա պետության երեք քաղաքացիների և տեղի երեք բնակիչների միջև. Հարբած վիճակում գտնվող կասկածյալները դարպասել են կողքով անցնող աղջկան, իսկ ամուսնական զույգը և նրանց ծանոթը պաշտպան են կանգնել նրան:

«Հետո օտարերկրացիները զանգահարեցին  իրենց ընկերոջը, որը ամրաձողեր և երկու շինարարական քլունգ բերեց: (...) Չորս կասկածյալները հարձակվեցին տուժածների վրա և բազմաթիվ հարվածներ հասցրեցին նրանց ամրաձողերով  ու քլունգներով։ Կասկածյալներից մեկը հարվածներ է հասցրել  իր մոտ եղած դանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դանակից ստացած վնասվածքների հետևանքով 30-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա տուժողն ու նրա 25-ամյա կինը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Բոլոր չորս կասկածյալները ձերբակալված են։ Նրանց նկատմամբ, կախված յուրաքանչյուրի դերից, քրեական գործեր են հարուցվել   ՌԴ ՔՕ 105 (սպանության), 111 (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու) և    213 (խուլիգանության) հոդվածներով։

Քննությունը մտադիր է միջնորդել կալանքի համար։