Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Ժամանց

«Մոխրոտի երազները». Դիանա Գրիգորյանը լսարանի դատին է հանձնելու նոր հեռուստասերիալ (լուսանկարներ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 4-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի «Մոխրոտի երազները» հեռուստասերիալը, որի առաջին մանրամասները նախագծի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը վստահել է Tert.am Life-ին:  

«Մոխրոտի թեման համաշխարհային գրականության և հեքիաթագրության մեջ հավերժական թեմաներից է, որտեղ խոշորացույցի ներքո քննվում է փոքր մարդու մեծ խնդիրը։ Հասարակության երկու բևեռ, երկու տարբեր աշխարհներ, երկու տարբեր մտածելակերպեր և այդ երկու աշխարհի ներկայացուցիչ–կերպարները խաչվում են մեկ տեղում։ Տվյալ դեպքում՝ գլխավոր հերոսուհին և գլխավոր հերոսը»,- ասաց Դիանա Գրիգորյանը: 

Գլխավոր դերասանուհուն մարմնավորելու է երիտասարդ դերասանուհի Անժելիկա Մանուկյանն:

Պրոդյուսերի խոսքով՝  հեռուստասերիալում ներկայացվելու է հոգևոր արժեքների հաղթանակն ընդդեմ նյութական արժեքների:
«Առաջին հարթակում լինելու է սերն իր բոլոր դրսևորումներով: Հայրեր–մայրեր և որդիներ–դուստրեր, զոհաբերություն՝ հանուն ընկերության, բերել ենք մի իրավիճակ, երբ «մենք վերևում ենք, դուք՝ ներքևում» արտահայտությունը հավասարվել է՝ շնորհիվ սիրո, չմոռանալով նաև, որ ցանկացած հաղթանակ ունի իր գինը և այդ գինը հաճախ շատ թանկ է լինում։ Սյուժեի առանցքում կարևորել ենք նաև երազները և դրանց դերակատարումն իրականության մեջ»,- նշեց նա: 

Դիանա Գրիգորյանը նաև նշեց, որ հեռուստասերիալում նաև անդրադարձել են հայ ժողովրդի կյանքում 1988 թվականին տեղի ունեցած ողբերգական դրվագներին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժին՝ ցույց տալով դրա հետևանքները: 

«Թեև գոյություն ունեն «Մոխրոտի» սյուժեի տարբեր էկրանավորումներ, սակայն մեր անդրադարձն այս թեմային տարբերվելու է նրանով, որ հեքիաթը պրոյեկտել ենք հայ իրականության վրա՝ դարձնելով այն դիտողի համար ավելի շոշափելի։ Հանրահայտ այս սյուժեն բազմաթիվ ձևափոխումների է ենթարկվել՝ սերիալի կառուցվածքային սկզբունքների ու պահանջմունքների պատճառով, բայց մենք պահել ենք հեքիաթի կախարդանքը՝ այս խավար ժամանակներում ևս մեկ անգամ ապացուցելու համար, որ անիրական թվացող երազանքները կարող են կատարվել, երբ կա սերը։Այս ողջ պատումը դրական և բացասական հերոսների համախումբ է, որտեղ կա նախանձ, փառասիրություն, նյութապաշտություն, կեղծիք, բայց դրանց հետ հակամարտության են դուրս գալիս ազնվությունը, բարին կամենալու ձգտումը, մարդասիրությունը, արդարության համար մղվող պայքարը»,- եզրափակեց Դիանա Գրիգորյանը: