Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելին՝ երեւանյան Եվրո-2019-ի մասին

Հայաստանում հուլիսի 14-27-ը անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությանը մասնակցեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելին, որոնք կիսվեցին տպավորություններով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Շատ ուրախ եմ ներկայացնել իմ երկիրը՝ որպես դեսպան: Այդ հասակում ինքս անհամբերությամբ էի սպասում այսպիսի խաղերի, քանի որ դրանք փորձառություն են տալիս: Հայաստանի համար մեծ հնարավորություն է մասնակցել այսպիսի մրցաշարի: Մեր խաղացողները պետք է վայելեն դա»,- ասել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը:

«Հայաստանի թիմը ֆավորիտ է, քանի որ տանն է խաղում: Ակնկալիքները մեծ են: Այսպիսի մակարդակում բոլոր խաղերը բարդ են, բայց այս մրցաշարի նպատակը նոր Մխիթարյաններ, Մարկոսներ ու Ղազարյաններ բացահայտելն է»,- նշել է ղազախական «Ակտոբեի» խաղացող Մարկոս Պիզելին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը տեղ գտավ A խմբում, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ: B խմբում հանդես կգան Ֆրանսիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի թիմերը:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Սամվել Սուքիասյան