Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

3․500․572 դրամ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ին

 «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին է նվիրաբերվել 3․500․572 դրամ։ Սա նշանակում է, որ օգոստոս ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքերով, երկու ընկերությունների տերմինալներով կատարվել է  3․500․572 հատ վճարում։ 

Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին նաև հաջորդ ամսվա շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի «Հայքն աշխարհին» կրթական ծրագրին, որի նպատակն է Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն նախ ստանալ համապատասխան կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։ 

«Արցախի շրջափակման պայմաններում նման ծրագրերի իրականացումը խիստ կարևոր է։ Մենք փորձում ենք ոչ միայն ապահովել երեխաների և պատանիների զբաղվածությունը կրթական որակյալ ծրագրերի միջոցով, այլ նաև կտրել նրանց իրականությունից և զարգացման հեռանկար ապահովել։ Այսօր հնարավոր է, գոնե շարունակել առցանց կրթությունը և երիտասարդների զորեղացումը, ինչն էլ անում ենք շնորհիվ նաև աջակից կառույցների և կազմակերպությունների։ Այս տեսանկյունից անչափ կարևորում ենք հատկապես «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեզ միանալը, քանի որ այսպիսով Իդրամից օգտվող մեր հայրենակիցները նույնպես իրենց ներդրումն են ունենում այս կարևոր առաքելությանը՝ ընդամենը վճարումները Իդրամով կատարելով։ Ձեր կողմից կատարված ամեն վճարում ևս մեկ դրամ է ավելացնելու Արցախում շարունակական կրթությանը և զորեղացմանը։ Անչափ շնորհակալ ենք Իդրամին և ԱյԴի Բանկին «Հայքն աշխարհին» ծրագիրը կարևորելու համար»,- ասում է ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանը։ 

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագրին միանալը պատահական չէ․ «Կրթական նոր տարին մեկնարկել է, և, ցավոք, արցախցի մեր հայրենակիցները ոչ միայն սննդի, օրվա հացի խնդիր ունեն, այլ նաև՝ կրթության։ Բարեգործության միջազգային օրը ուրախ ենք հայտարարել, որ սեպտեմբեր ամսվա մի դրամներն ուղղվելու են  «Հայքն աշխարհին» ծրագրին, որը, չնայած դժվարություններին, արցախցի պատանիների համար նոր հորիզոններ կբացի։  Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն աջակցել է 25-ից ավելի հիմնադրամների ու ծրագրերի՝ հատկացնելով ավելի քան 138 մլն դրամ», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։  

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով, առանց մեկ դրամ ավել ծախսելու։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ