Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով

ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին: 

Нет описания.

Վերջինս արդեն իսկ ստացված է համարում ՀՖՖ-ի հետ համագործակցությունը: «Դրա ապացույցը նաև մեր տղաների հաղթանակներն են, որոնք, հուսով ենք, շարունակական կլինեն, համենայնդեպս ես սրտանց մաղթում եմ, որ այդպես լինի։ Ուրախ եմ փաստել, որ համագործակցության պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով, ավելին՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կրում է IDBank Պրեմիեր լիգա անունը, ինչը մեզ համար անչափ ուրախալի է։ Հուսով ենք, որ IDBank-ի և ՀՖՖ-ի միջև այս համագործակցությունը ևս կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին և միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը», - նշեց Մհեր Աբրահամյանը: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտեց վստահելի ու կայուն գործընկեր ունենալու կարևորությունը: «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան անչափ ուրախ է IDBank-ի հետ համագործակցության շարունակականության և նոր հորիզոններ բացելու առումով: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակելու է դինամիկ զարգանալ: Շատ կարևորում ենք այն փաստը, որ նոր գործընկերոջ հետ համագործակցությունը սկսելուց հետո Հայաստանի հավաքականը բավականին հաջող մրցելույթներ է ունենում: Հույս ունենք, որ այդ մրցելույթները կշարունակվեն և մեր ֆուտբոլիստները երկրպագուներին նոր ուրախալի րոպեներ կպարգևեն», - իր խոսքը եզրափակեց ՀՖՖ նախագահը:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ