Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում
Վերջին օրերին ՀՀ սահմաններին ադրբեջանական զորքի կուտակումները, որոնց մասին այսօր Կառավարության նիստում խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, մտահոգվելու տեղիք են տալիս: Արդյոք սպասելի է նոր էսկալացիա:
MediaHub-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր նշանները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում: Արցախի ՊԲ-ն տեսանյութով ներկայացրել է սահմանագծի շուրջ ադրբեջանական բանակի կուտակումները, տեղեկատվություն կա Կապանի ուղղությամբ թշնամական ծանր տեխնիկայի կուտակման մասին:
«Նոր պատերազմի վտանգը չի չեզոքացվել 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ ավելի է ակտիվացել, բայց մեծ հաշվով նոր պատերազմի վտանգն ավելի մեծ է, քան կարճաժամկետ խաղաղության հնարավորությունը։ Ես համարում եմ, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծ է»,-ասաց նա։
Խոսելով ստեղծված բարդ իրավիճակի մասին և դրա ֆոնին, օրինակ, հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն անցկացնելու մասին, փորձագետն ասաց, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քայլ, որն ուղված է բանակն ավելի ուժեղ դարձնելու, նոր տեխնոլոգիաներով կամ նոր մեթոդների տիրապետելու հնարավորություններ ստեղծելուն դրական է գնահատում: Սակայն արդյո՞ք Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ակնհայտ սրացման ֆոնին անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններն էլ ավելի չեն սրի վիճակը.
«Ո՞ւմ համար է վտանգ, Հայաստանի համա՞ր է վտանգ, թե՞ Ռուսաստանի համար է վտանգ։ Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս չի գա։ Հարաբերությունների սրացւում կամ ընդհանրապես՝ 2020 թվականից հետո հարաբերությունները ոչ այդքան սահուն են ընթանում, որքան կարելի էր ենթադրել։ Դա ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները, թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի համար։ Եվ այստեղ որոշ հարցերում, եթե Ռուսաստանի ազգային շահը չի համընկնում Հայաստանի ազգային շահի հետ, դա չի կարելի ասել, որ մեր հարաբերությունների վատացում է»,-արձագանքեց Կարեն Հովհաննիսյանը։
Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է, եթե հայերը ներողություն խնդրեն. սա է պաշտոնական Բաքվի հերթական պահանջը Երևանին, որը հնչեցվել է երեկ. Փորձագետը կարծում է՝ սա հերթական հոգեբանական գրոհն է Հայաստանի նկատմամբ.
«Բաքվի հերթական հոգեբանական գրոհն է. հարաբերությունների լավացում, ճանապարհ դեպի խաղաղություն՝ այս ամենը կարելի է համարել այդ ամենի չեզոքացում։ Ադրբեջանի լկտի պահվածք»,-եզրափակեց Հովհաննիսյանը։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու