Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր Կամենադատյան
Մեծ հաղթանակ.
ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆ
Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ։
2000-ականների սկզբից Արևելյան Եվրոպան դարձավ մի մեծ փորձադաշտ։ Դարձավ կեղծ արևմտամետների և նեոլիբերալ տանդեմների հարձակման թիրախ, որտեղ ստեղծվեցին դատարկ, առանց ազգային հենասյան կառավարություններ։ Եվ այդ հարձակումը, որը նախապատրաստվում էր վաղուց, շատ չանցած հասավ նաև մեր դռանը։ Հերթը Հայաստանինն էր։
Նրանք մեր երկրում գործեցին քայլ առ քայլ, համակարգված ու նենգաբար։
Սկսեցին բանակից՝ փորձելով վարկաբեկել ու թուլացնել մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորին։
Անցան գենդերային օրակարգերին ու կրթական համակարգին՝ լվանալով ու քանդելով պետության ու ավանդական ընտանիքի հիմքերը։
Դեռևս երրորդ նախագահի օրոք այս ուժերն արդեն զգալի ազդեցություն էին ձեռք բերել, և նրանց վերջնական հաղթանակը սարերի հետևում չէր։ Եվ այդ հաղթանակը եղավ՝ «Մերժիր Սերժին» կեղծ ու պատրաստի կարգախոսով, որի իրական նպատակը ոչ թե ժողովրդի բարօրությունն էր, այլ պետականության կազմաքանդումը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին ութ տարիները եղան մեր պատմության ամենածանր էջերից մեկը։ Այս կիսալիբերալ աղբը, ձեռք ձեռքի տված, օգնում և սպասարկում էր նրանց, ովքեր երկիրը տանում էին դեպի բացարձակ դիկտատուրա։ Թվում էր, թե նրանք անպարտելի են։ Թվում էր, թե ոչինչ չի կանգնեցնելու այս հակաազգային մեքենան։
Բայց տեղի ունեցավ այն, ինչին շատերը չէին սպասում, բայց ինչն անխուսափելի էր։ Այս տարվա ընտրությունները, անկախ բոլոր կեղծիքներից, ջրի երես հանեցին մի ակնհայտ ճշմարտություն։ Այդ կեղծ լիբերալները, սորոսական մնացուկները, գենդերային թեմաներով մեր հանրության գլուխն արդուկողներն ու Եվրամիության էժանագին պրոպագանդիստները կրեցին զարհուրելի, ջախջախիչ պարտություն։ Նրանց իրական քվեները հավասարվեցին զրոյի։
Սա բացառիկ իրավիճակ է։ Սա պատմական պահ է, երբ հայ հասարակությունը, իր բնազդով ու հավաքական կամքով, իր մեջքից պոկում և դեն է նետում հայի կերպարանքով հանդես եկող այս մակաբույծներին։ Սա հայ մարդու, ավանդական արժեքների և առողջ բանականության մեծագույն հաղթանակն է։
Բայց սա միայն սկիզբն է։
Այս հաղթանակը պետք է զարգացնել։ Մենք իրավունք չունենք կանգ առնելու կամ թուլանալու։ Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ կեղծ օրակարգ հերթական անգամ մոլորեցնի մեր ժողովրդին։ Մենք պետք է վերականգնենք մեր բանակը, մեր կրթությունը, մեր տնտեսությունը և մեր արժանապատվությունը՝ հենվելով բացառապես մեր ազգային շահի և մեր ուժերի վրա։
Մաքրման գործընթացը սկսված է, և այն անկասելի է։
Շնորհակալություն։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ