Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան

Որքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Ջերմուկում. ոչ պաշտոնական տվյալներ

Sputnik Արմենիա–ն գրում է. Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերցրել ավելի քան 70 քառ. կմ տարածք, ինչի մասին վկայում են արբանյակային նկարները։

«Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը 2021-2022 թվականներին Հայաստանի տարածքից օկուպացրել է մոտ 150 քառ. կմ, մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի տրամադրում, թե կոնկրետ որ շրջանում որքան տարածք է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ»,– գրում է լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ ՊՆ–ին ուղղված իր հարցմանը, թե արդյոք 2022 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանը որևէ առաջխաղացում ունեցե՞լ է Ջերմուկի ուղղությամբ, նոր դիրքեր տեղակայե՞լ է այդ հատվածում, և քանի՞ քառ. կմ տարածք է գտնվում Բաքվի վերահսկողության տակ, նախարարությունից պատասխանել են. «2022 թվականի սեպտեմբերից հետո ադրբեջանական կողմը Ջերմուկի ուղղությամբ որևէ առաջխաղացում չի ունեցել»:

Լրատվամիջոցը շարունակում է. «եթե համեմատենք Sentinel-2 արբանյակային նկարները, որոնք արվել են 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի օգոստոսին, ապա ինժեներական աշխատանքները և Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ամրապնդումն այս տարածքում առավել քան ակնհայտ են»։

«Եթե առաջնորդվենք նախկին խորհրդային սահմաններով, ապա մոտավոր հաշվարկներով ադրբեջանական զինուժն այս տարածքում ուղղակիորեն վերահսկում է ավելի քան 70 քառ. կմ տարածք (խոսքը ֆիզիկապես տեղակայվելու մասին է)»,– գրել է կայքը։

Ըստ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի 2023-ի ապրիլին արված հայտարարության՝ հակառակորդի ներթափանցած տարածքն ընդհանուր մակերեսային առումով կազմում է մոտ 60 քառակուսի կիլոմետր՝ շուրջ 11 կմ ճակատով և 8 կմ խորությամբ։