Ալիևան լրտեսել է Հայաստանի օգտի՞ն․ ինչ են պնդում Բաքվում
Բաքվում երիտասարդ աղջիկը կանգնել է դատարանի առջև՝ դավաճանության մեղադրանքով, նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների, 20-ամյա Ալիևան մեղադրվում է, իբր, Հայաստանի օգտին լրտեսելու և հայկական հատուկ ծառայությունների աշխատակցին Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու մեջ։
Ուսանողուհուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով, ըստ որի՝ նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Մի քանի ամիս առաջ Ալիևային ձերբակալել էին Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները։ Այժմ նրա գործը քննվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Նշվում է, որ ուսանողուհին, ենթադրաբար, տարբեր տեղեկություններ, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր է ուղարկել հայկական հատուկ ծառայությունների սպային, ում հետ ծանոթացել է Telegram մեսենջերի միջոցով։
Աղջիկը դատարանում չի ընդունել իր մեղքը․ նրա խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել, որ իր զրուցակիցը հայ է։ Ալիևան նշել է, որ ինքը կարծել է, թե ռուսի հետ է շփվում։ Նրա պնդմամբ, ինքը լուսանկարներ և տեսանյութեր է ուղարկել, քանի որ ցանկանում էր իր զրուցակցին ծանոթացնել Ադրբեջանին




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու