Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Սեպտեմբերին Լառնակայում կսկսվի նոր ֆոտոգալվանային պարկի կառուցումը

Dom.com.cy-ն գրում է, որ Լառնակայի Արադիպու քաղաքում կկառուցվի նոր ֆոտոգալվանային պարկ, որը հատուկ վահանակների միջոցով արևային էներգիան կվերածի էլեկտրականության։

Օգոստոսի 11-ին, տեղի քաղաքապետարանի քաղաքապետ Էվանգելոս Էվանգելիդիսը պայմանագիր է ստորագրել ավելի վաղ անցկացված մրցույթում հաղթողի հետ։ Ի դեպ, նախագիծն իրականացնելու է S. Hadjichristofi Construction Ltd & Inteso Construction Ltd & Tques LLC կոնսորցիումը։

Հաղորդագրության համաձայն այդ նոր արևային էլեկտրակայանը կգործի ֆոտովոլտային էներգիայի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այգու կառուցման համար հատկացված 46866 մ2 ընդհանուր մակերեսով հողամասում կտեղադրվեն մի քանի հարյուր արևային մարտկոցներ։ Դա թույլ կտա քաղաքապետարանին ու հարակից տարածքի բնակիչներին նվազեցնել էներգիայի ծախսերը։ Ծրագրի վերջնական նպատակն է օգնել բավարարել տարածաշրջանի էներգետիկ կարիքները և նվազեցնել երկրի կախվածությունը ներկրվող և չվերականգնվող էներգիայի աղբյուրներից: Այգին բաղկացած կլինի 2,96 ՄՎտ ընդհանուր հզորությամբ պանելներից։ Այն տարեկան կարտադրի մոտ 1,5 հազար ԳՎտժ էներգիա։ Ծրագրի արժեքը գնահատվում է մոտ 3,111 մլն եվրո։ Շինարարական աշխատանքները կսկսվեն 2023 թվականի սեպտեմբերին և կտևեն մոտ 15 ամիս։ Միաժամանակ նախագիծը նախատեսվում է իրականացնել մեկ փուլով։ Երբ բոլոր աշխատանքները ավարտվեն, Արադիպու քաղաքապետարանը ոչ միայն կկարողանա բավարարել ճանապարհների և հանրային լուսավորության իր կարիքները, այլ նաև կանաչ զարգացման վառ օրինակ կդառնա ողջ Կիպրոսի համար:

Հիշեցնենք, որ քանի որ Կիպրոսում արևը շողում է տարեկան գրեթե 365 օր, էներգիայի խնայողաբար սպառման խնդիրը լուծվում է ֆոտոգալվանային պարկերի կառուցման միջոցով։ Ի տարբերություն այրվող ածխի, արևային էներգիան չի առաջացնում ջերմոցային էֆեկտ, որը սրում է գլոբալ տաքացումը: Բացի այդ, արևային էներգիան կարող է կարևոր և ծախսարդյունավետ դեր խաղալ հանածո վառելիքից Կիպրոսի կախվածությունը հաղթահարելու գործում: Արեգակնային էներգիայի պահպանման բարելավված եղանակները կարող են նաև մեծացնել էլեկտրացանցերի ճկունությունը: Արևոտ օրերին լրացուցիչ էներգիա կուտակելով մարտկոցներն ապահովում են էներգիայի հասանելիությունը ավելի ամպամած եղանակին կամ երբ ցիկլոնները կոտրում են ավանդական էլեկտրահաղորդման գծերը: Արդյունքում Կիպրոսի սպառողները կարող են ավելի հուսալի էներգիա ստանալ ավելի ցածր գնով: Ի դեպ, այդ հավակնոտ ներդրումը ոչ միայն լավ կլիմայական քաղաքականություն է, այլ նաև մեծ հնարավորություն է Կիպրոսի համար ներդրումներ անելու իր և իր ապագայի մեջ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]