Մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է ինքնասպանության փորձի 14 դեպք, հրդեհի՝ 209, ՃՏՊ-ի՝ 48․ տուժել է 76, զոհվել՝ 11 մարդ․ ՆԳՆ ՓԾ
Սեպտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 271-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։
Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 209, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 1-ական, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 53, հրդեհի կեղծ կանչի՝ 32 և 45 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 76, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու