Բաքուն մեզ ասել է, որ մտադիր չէ ռազմական հարձակումներ իրականացնել. զորքերի վերջին տեղաշարժերը ավանդական ռազմական գործողություն են, որն իրականացվում է ձմռան շեմին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ: Նա ընդգծել է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, Քանանին երկուշաբթի կայացած ամենշաբաթյա ասուլիսում քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:
«Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ, Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Սակայն Բաքվի իշխանությունները մեզ ուղարկել են հաղորդագրություն, ըստ որի բովանդակության՝ իրենք մտադիր չեն ռազմական հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի վերջին տեղաշարժերը ավանդական ռազմական գործողություն են, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ տեղաշարժը լեռնային տարածքներով դառնում են դժվար ու խճճված», - ասել է խոսնակը:
«Իրանը զգայուն է իր հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ և հաստատում է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասի զարգացումներին», - հավելել է Քանանին:




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու