Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Եվրոպացի արտադրողները դժգոհ են Չինաստանի էքսպանսիայից

Եվրոպայում վերականգնվող էներգիայի սարքավորումների արտադրողները դիմել են Եվրահանձնաժողով և բողոքել արևային վահանակների և այլ սարքավորումների գների կտրուկ իջեցման դեմ։ Գների նվազումը հանգեցնում է եվրոպական արտադրողների սնանկացմանը, իսկ դրա հիմնական մեղավորը չինացի արտադրողներն են, որոնք էքսպանսիա են իրականացնում եվրոպական շուկա՝ անընդհատ նվազեցնելով իրենց արտադրանքի գները։

Ներկայումս Եվրոպայում արևային էլեկտրակայանների մեծամասնությունն աշխատում են չինական վահանակների և այլ դետալների հիման վրա։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, թե տեղյակ են արտադրողների խնդրից և քննարկում են նոր օրենք, որը կաջակցի վերականգնվող էներգիայի աղբյուրների բաղադրիչների տեղական արտադրողներին։ Փաստացի, ըստ էության, Եվրամիությունում ցանկանում են նոր մաքսատուրքեր մտցնել Չինաստանից ներկրվող սարքավորումների վրա, ինչը կհարկադրի չինացի արտադրողներին բարձրացնել իրենց սարքավորումների գները։

Նախօրեին Եվրահանձնաժողովում քվեարկել են էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի աղբյուրների առաջանցիկ զարգացման օրենքի ընդունման օգտին, դրա համաձայն խթանելու են քամու և արևային էներգետիկայի ոլորտում ներդրումները, բացի այդ օրենքը նախատեսում է արևային էներգիան օգտագործել արդյունաբերության և տրանսպորտի մեջ և համապատասխան ժամկետներ է դնում։

Եթե Եվրամիությունում կտրուկ քայլեր չիրականացնեն, ապա չինացիները շատ կարճ ժամանակահատվածում ընդհանրապես կվերացնեն Եվրոպայում արևային սարքավորումներ արտադրող ձեռնարկությունները և լիակատար վերահսկողություն կսահմանեն այդ ոլորտում, ինչն առաջին հերթին քաղաքական որոշման արդյունք է։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Աննա Մարգարյան