ՉԼ․ 10 լավագույն գոլերից 5-ը «Բարսելոնայի» կատարմամբ է, լավագույնը՝ Ռոնալդուի (տեսանյութ)
ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբն ընտրել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն գոլերի տասնյակը (տեսանյութ)։ 5-ը «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կատարմամբ է։ Լավագույնն է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։ Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը «Լիվերպուլի» հետ կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Եռյակը եզրափակել է «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն՝ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիային» խփած գոլով։
Տասնյակում են նաեւ «Բարսելոնայի» խաղացողներ, խորվաթ Իվան Ռակիտիչը, ֆրանսիացի Ուսման Դեմբելեն, բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոն, ուրուգվայցի Լուիս Սուարեսը, «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող գերմանացի Լերոյ Սանեն եւ անգլիացի Ռահիմ Ստերլինգը, ՊՍԺ-ի ֆրանսիացի խաղացող Կիլիան Մբապեն։
Տեխնիկական դիտորդների թվում է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, իսպանացի Խինես Մելենդեսը։ Նրանից բացի, ընտրությունը կատարել են Թոմաս Շաաֆը (Գերմանիա), Պետեր Ռուդբեկը (Դանիա), Դեւիդ Մոյեսը (Շոտլանդիա), Ռաուլ Գոնսալեսը (Իսպանիա), Պեկի Բոները (Իռլանդիա), Մայքլ Օ՝Նիլը (Հյուսիսային Իռլանդիա), Գարեթ Սաութգեյթը (Անգլիա), Ռոբերտո Մարտինեսը (Իսպանիա)։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի