Տարածաշրջանը և աշխարհը ճանաչում են Իրանի ռազմական ներուժի աճը. Իբրահիմ Ռաիսի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը թույլ չի տա, որ որևէ անջատողական խմբավորում զենք ունենա և ապստամբություն հրահրվի Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին 1980-88 թվականներին Իրաքի հետ պատերազմի տարելիցին նվիրված զորահանդեսի ժամանակ։
Ռաիսին բարձր է գնահատել Իրանի պաշտպանական նվաճումները և զենքի արտադրության հնարավորությունները՝ ասելով, որ դրանք ցույց են տալիս, թե ինչպես են երկրի զինված ուժերը պատժամիջոցները վերածել աճի հնարավորության։ «Մենք այլ երկրների զենք ներմուծող երկրից վերածվել ենք զենք արտադրող և արտահանող երկրի», - ասաց նա՝ հավելելով, որ տարածաշրջանը և աշխարհը ճանաչում են Իրանի ռազմական հզորությունը, հատկապես ուսուցման և տեխնիկայի առումով:
«Իրանն այժմ ձեռք է բերել զգալի զսպող ուժ, որը հետ է պահում իր հակառակորդներին ներխուժելուց կամ նույնիսկ նրա բանակին դիմակայելու մասին մտածելուց», - ասաց նա:
Իրանի նախագահը նաեւ հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմել այլ երկրների հետ։
«Այսօր պատերազմն ու գերիշխանությունը տեղ չունեն Իրանի ռազմական դոկտրինում, սակայն կայուն անվտանգության և զսպման նկատմամբ պաշտպանական մոտեցումը հստակ քաղաքականություն է»,- ասել է նա:
Իրանի նախագահն ասել է, որ տարածաշրջանի երկրները պետք է միասին աշխատեն՝ վերջ դնելու տարածաշրջանում, հատկապես Պարսից ծոցում օտար ուժերի ներկայությանը։ Նրա խոսքով՝ օտարերկրյա զինված ուժերի առկայությունը ոչ թե տարածաշրջանային խնդիրների լուծում է, այլ դրանց աղբյուր։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի