Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել

Ադրբեջանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 200-ի

Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։

Ընդդիմադիր լրատվամիջոցը պնդում է, որ ցուցակը կազմվել է սոցիալական ցանցերում կատարված գրառումների, ինչպես նաև զոհերի հարազատների և համայնքապետերի հետ զրույցների հիման վրա։

Հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ 24 ժամ շարունակված մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր տվել է Ադրբեջանի հարավ-արևելյան՝ թալիշներով բնակեցված տարածաշրջանը։

Meydan TV-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողներից 30-ը (զոհվածների ընդհանուր թվի 15 տոկոսը) ծնունդով Լենքորանի, Ջալիլաբադի, Մասալիի, Լեռիկի և Աստարայի շրջաններից են։ Համեմատության համար, ավելի քան երկու միլիոն բնակչություն ունեցող Բաքուն և երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան ընդամենը 7-ական զոհ ունեն։

Կայքը նաև տեղեկացնում է, որ ցանկում ընդգրկված չեն ականի պայթյունից զոհված ոստիկանների և վերջին օրերին Ղարաբաղում տեղի ունեցած ավտովթարներում զոհված զինծառայողների անունները։

«Նրանց հետ միասին զոհերի թիվը կհասներ 215-ի», - պնդում է Meydan TV-ի խմբագիր Հաբիբ Մունթազիրը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը զոհված զինծառայողների մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակել։