Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Ժամանց

Իրինա Այվազյանի հուզիչ գրառումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դերասանուհի Իրինա Այվազյանն այսօր նշում է իր 28-ամյակը: Իրինան Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից անդրադարձել իր ծննդայան օրվան ու Արցախում տիրող իրավիճակին:

«Արդեն 28 տարի ա ապրում եմ .. ու երբեք չէի մտածի, որ իմ ամենասիրելի տոնն ինձ համար կդառնա ամենավախովը, ամենացավոտն ու ամենահիշարժանը՝ վատ առումով… երբեք չէի պատկերացնի, որ մի քանի տարի անց պատմության գրքերում կլինի նաև էն, ինչի մեջ եղա նաև ես… 2020թ.-ի սեպտեմբերի 26-ին որոշել էի ծնունդս, առաջին անգամ, մեծ շուքով նշել … երբեք չէի պատկերացնի, որ հաջորդ օրը կարթնանամ ու կապրեմ էդ իրականության մեջ… էդ օրվանից սկսած ես ամեն օր պատերազմի մեջ եմ՝ ֆիզիկապես, հոգեպես ու մտավոր.. կյանքը շռայլ էր իմ հանդեպ, որ հարազատ եղբայրս 70 օր անհետ կորելուց հետո վերադարձավ ինձ մոտ, բայց ես ամեն օր ճմլվում եմ մնացած ընտանիքների համար.. ամեն օր! Էդ պատերազմից ձեռք բերեցի ևս 5 եղբայր ..ու էդ եղբայրներից Արթուրս էսօր կորցրել ա իր տունը…ու ջարդվում եմ ..2023թ. , նորից սեպտեմբեր…

Արցախ, ընկերներ, մարդկային կյանքեր, ու ես նորից վախի մեջ եմ.. բայց ես խոստանում եմ ու պատրաստ եմ, հարկ եղած դեպքում, գնալ սահման ու պայքարել հայրենիքի ու իմ սիրած մարդկանց համար։ Ես վախենում եմ կորստից, բայց, երբ կորուստը մոտ ա, վախն անհետանում ա.. Ուզում եմ դադարե՛ք առանձնացնել .. մենք բոլորս ՀԱՅ ենք.. էսօր՝ ծնունդիս օրը, կյանքն էլի շռայլ ա իմ հանդեպ՝ ամենամոտ ընկերներիցս մեկը՝ Հարութը, Արցախից գալիս ա.. ու դա իմ հավատից ա.. Ես իմ հարազատներին առանձնացնելով, միացնում եմ բոլորին: Ես ցավ եմ կիսում բոլորի հետ..էսքան տարվա մեջ առաջին անգամ եմ իմ հայերին էսքան խեղճացած տեսնում.. գիտեմ դժվար ա, թուլացած ենք, բայց եկեք չկորցնենք հավատը.. հավատը, էն էլ միասնական, հավատացեք շատ կուժեղացնի.. Հեշտ չեմ խոսում… Մենակ Արցախի հայերը չի, որ Արցախ են կորցրել.. Մենք բոլո՛րս ենք Արցախ կորցրել… Ուժեղ եղեք.. Մենք դեռ պայքարելու ու հետ ենք բերելու ինձ ամենահարազատ մարդկանց ապրելավայրը , ապրելահողը .. Ուզում եմ ու հավատում եմ»,- գրել է դերասանուհին: