Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Իրավունք

Բենզին ու գործուղման գումարներ յուրացնելու համար Սոցապ պետական ծառայության 6 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի եւ գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակցի:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի վաղ, 2018թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարագրերի հիման վրա 2017թ. դեկտեմբերից 2018թ. հունվարին իրականացված՝ 2014-ից 2016 թվականներին ՍԱՊԾ-ում պետական բյուջեի ծախսերի կատարմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման եւ օգտագործման ճշտության ստուգման վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գրությունը եւ կից փաստաթղթերը:

Վերջիններիս ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում 2018թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվարից 2017թ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ծառայության տարբեր տարածքային բաժիններ երթեւեկելու եւ գործուղման մեկնելու համար ծառայողական ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով ներկայացված զեկուցագրերի, երթեւեկելու թույլտվություն տալու բանավոր դիմումների հիման վրա Ծառայության պետի եւ աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են համապատասխան հրամաններ: Դրանց հիման վրա հատկացվել է ընդհանուր 9307 լիտր բենզին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ծառայության աշխատակիցներն իրականում գործուղումների չեն մեկնել եւ շահադիտական դրդումներով խարդախությամբ հափշտակել են հատկացված  բենզինը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 3.567.800 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաեւ, որ աշխատակիցների կողմից Ծառայության աշխատակազմ են ներկայացվել համապատասխան տարածքային բաժիններ գործուղված լինելու հանգամանքը հավաստող՝ տարածքային բաժինների պետերի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գործուղման վկայականներ: Դրանց հիման վրա խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր՝ 636.400 ՀՀ դրամ գումար:

Բավարար ապացույցների հիման վրա տարածքային բաժիններ գործուղման եւ երթեւեկի համար հատկացված բենզինի եւ գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի (տեղեկատվական տեխնոլոգյաների եւ ռիսկերի կառավարման վարչության պետ, տնտեսական բաժնի պետ, 2 գլխավոր մասնագետ, պարետ, խորհրդատու) մեղադրանքներ  են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է: