Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան

Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնի

Իրանի Իսլամական Հանրապետության  տարածքում մեկնարկել է բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունը՝ «Մուհամմադ Ռասուլալլահ» նշանաբանով, գրում է Pars Today-ը։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկրի բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժության հրամանատար՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.

«Բանակի 1402թ. (իրանական ժամանակագրությամբ-խմբ․) համատեղ անօդաչու թռչող սարքերի զորավարժություններն մեկնարկել են երեքշաբթի առավոտյան՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի չորս ուժերի ընտրված ստորաբաժանումների շուրջ 200 տեսակի անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ, Իրանի աշխարհագրական տարածքում՝ երկրի հարավում գտնվող Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերից մինչև երկրի արևելյան, արևմտյան, հյուսիսային ու կենտրոնական շրջաններում»:

Նրա խոսքով, զորավարժություններում բանակի մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կկիրառվեն հատուկ և դժվարին պայմաններում և կգնահատվեն հսկողության և հետախուզության, էլեկտրոնային պատերազմի և մարտական ​​գործողությունների ոլորտներում այդ սարքերի կարողությունները:

«Այս զորավարժությունը պաշտպանական հզորության և տեղական զենքի կիրառման ցուցադրություն է և Իրանի զենքի էմբարգոյի անարդյունավետության խորհրդանիշ»,-հավելել է ծովակալ Սայարին։