ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Բորել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը ողջունում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի։ Այս մասին նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։
«ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որն ստեղծվել է միջազգային հանրությանն անհանգստացնող առավել ծանր հանցագործությունները հետաքննելու եւ դատական հետապնդման համար։
ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին, որոնք դեռ չեն միացել, միանալ Հռոմի ստատուտին։ Յուրաքանչյուր միացում Հռոմի ստատուտին միջազգային հանրությանը կմոտեցնի համընդհանուր մասնակցությանը եւ կամրապնդի անպատժելիությանը վերջ դնելու եւ հաշվետու լինելու մշակույթի զարգացմանը նպաստելու ընդհանուր վճռականությունը։
Միջազգային գործընկերների հետ միասին ԵՄ-ն կշարունակի աշխատել եւ նպաստել Հռոմի ստատուի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաեւ ՄՔԴ-ի ամբողջականությանը»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի