Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Աշխարհ

Իսրայելը գաղտնի օգնել է Ադրբեջանին Արցախը «վերադարձնելու» համար. AP

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելը զենքով գաղտնի օգնել է Ադրբեջանին Արցախը վերադարձնելու համար։ Այս մասին հայտնի է դարձել AP News-ին։

«Մեզ համար լուրջ խնդիր է այն, որ իսրայելական զենքը կրակում է մեր ժողովրդի վրա։ Ես չեմ հասկանում, թե ինչու Իսրայելը չի կարող գոնե ինչ-որ մտահոգություն հայտնել այն մարդկանց ճակատագրի հարցում, որոնք արտաքսվել են իրենց հայրենիքից»,- գործակալությանն ասել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։

Ադրբեջանի ռազմական գործողությունն սկսվելուց առաջ ընդամենը մի քանի շաբաթում ռազմական բեռնատար ինքնաթիռները բազմիցս թռել են Իսրայելի հարավային ավիաբազայի եւ Արցախից ոչ հեռու գտնվող օդանավակայանի միջեւ, վկայում են թռիչքների հսկման տվյալները եւ հայ դիվանագետները։ Այդ թռիչքները տագնապեցրել են պաշտոնյաներին Երեւանում, որոնք երկար ժամանակ զգուշանում էին Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ դաշինքից, ասված է հրապարակման մեջ։

Իսրայելի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները հրաժարվել են մեկնաբանել Արցախում իսրայելական զենքի օգտագործումը կամ Հայաստանի անհանգստությունն Ադրբեջանի հետ նրա գործընկերության առիթով։

Փորձագետների գնահատմամբ՝ 2016-2020թթ. Իսայելը Ադրբեջան է մատակարարել իր զինանոցի մոտ 70 տոկոսը, ինչն Ադրբեջանին գերազանցություն է ապահովել Հայաստանի նկատմամբ եւ խթանել Իսրայելի խոշոր պաշտպանական արդյունաբերությունը։

«Իսրայելական զենքը շատ կարեւոր դեր է խաղացել՝ թույլ տալով ադրբեջանական բանակին հասնել իր նպատակներին»,- ասել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Փիտեր Վեզեմանը, որը զբաղվում է զենքի վաճառքի հարցով։

Վեզեմանի խոսքով՝ իսրայելական մեծ հեռահարության հրթիռները եւ պայթող դրոնները փոխհատուցում են Ադրբեջանի ոչ մեծ ռազմաօդային ուժերը, անգամ երբեմն հարվածներ հասցնելով հենց Հայաստանի տարածքում։ Իսրայելական «երկիր-օդ» դասի «Բարաք-8» հրթիռները պաշտպանում են Ադրբեջանի օդային տարածքը՝ խփելով հրթիռներն ու անօդաչուները, ավելացրել է նա։

Անցած ամիս հարձակումից ոչ շատ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բանակը փորձարկել է «Բարաք-8» հրթիռները։ Դրանք ստեղծած Israel Aerospace Industries ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից իր ՀՕՊ համակարգերի եւ մարտական դրոնների օգտագործումը։

«Մենք ուրախ ենք այդ համագործակցության համար, այն բավական բարեհաջող էր եւ օգտակար պաշտպանության համար»,- AP գործակալությանն ասել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը՝ խոսելով ադրբեջանական զինված ուժերին Իսրայելի աջակցության մասին։ «Մենք դա չենք թաքցնում»։