Ալիևն ինձ հստակ ասաց, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն․ Միշել
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանի նախագահի բացակայությանը, հայտարարել է՝ դա նրա որոշումն է, որ ինքը չի ցանկանա հրապարակային մեկնաբանել։
Անդրադառնալով Ղարաբաղում ճգնաժամին, Միշելը հայտարարել է․
«Նախ և առաջ, մենք ցնցված ենք Ադրբեջանի որոշումից՝ ռազմական ուժ կիրառել, երկրորդը՝ ես հեռախոսազրույց ունեցա երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա հստակ հայտարարեց, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն։
Սա պետք է հստակ բարձրաձայնվի, կարծում եմ, երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ երրորդ՝ մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետևանքները։ Բազմաթիվ փախստականներ կան Հայաստանում, և մենք պետք է հումանիտար օգնություն տրամադրենք։
Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը ցանկանում է ամրացնել կապերը Եվրամիության հետ։ Մենք երկու տարի առաջ խոստացել ենք Հայաստանին 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի վերաբերյալ, մենք պետք է կատարենք այդ խոստումը և չենք կարող հապաղել։ Հայաստանը կարիք ունի մեր աջակցության», - ընդգծել է ԵՄ խորհրդի նախագահը։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ