Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին զգուշացնում է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, կկանգնեն կործանարար պատասխանի աջեւ՝ ցանկացած հիմար քայլի դեպքում: Այս մասին զգուշացրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, գրում է Mehr-ը։
Նրա խոսքով, «գրավյալ հողերում Ալ-Աքսան գրոհելու ՀԱՄԱՍ-ի գործողությունը պատասխան էր Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) կրկնվող գործողություններին՝ պղծելու Ալ-Աքսա մզկիթը և Սուրբ Ալ-Ղուդսը (Երուսաղեմ), ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի դեմ ամենօրյա հանցագործությունները»։
Պատասխանելով այս գործողությանը մասնակցելու վերաբերյալ Իրանի դեմ անհիմն պնդումներին՝ նա նշել է, որ նման քաղաքականացված մեղադրանքների առաջխաղացումը պայմանավորված է Իսրայելի պարտությամբ և արդարացնում է Արևմուտքի աջակցությունը «Սիոնիստական ռեժիմի արկածախնդրություններին»։
Նա նշել է, որ Իրանի և Հըզբոլլահի դեմ պահանջներ ներկայացնելը չի նվազեցնում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջազգային պատասխանատվությունը։
«Իրանի արտգործնախարարն իր իրաքցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում առաջարկել է Պաղեստինի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ անցկացնել»,- ասել է նա։ Նրա խոսքով, նման հանդիպման անցկացումը օգնում է իսլամական երկրներին օգտագործել ներքին ու միջազգային ներուժը՝ պաղեստինյան ազգին քաղաքական ու հոգևոր, ինչպես նաև միջազգային իրավական աջակցության համար։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին