Ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը Ղարաբաղում ավելի քան պահանջված կմնա. ՌԴ ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը Ղարաբաղում ավելի քան պահանջված կմնա։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Իրավիճակը հողի վրա բավական դինամիկ է։ Ղարաբաղի շատ բնակիչներ ծանր որոշում են կայացրել հեռանալ այնտեղից։ Բայց միաժամանակ ես ելնում եմ այն բանից, որ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը կմնա ավելի քան պահանջված։
Ռուսական խաղաղապահ զորակազմը վիթխարի դեր է խաղացել, նախ՝ սեպտեմբերի 20-ի հրադադարի ձեռքբերման եւ Ղարաբաղի բնակիչներին մինչեւ արտագաղթը օգնության ցուցաբերման հարցում։ Մեր զինվորականներն ուղեկցել են տարհանված շարասյուներին՝ կարգ ու անվտանգություն ապահովելով։ Ցավոք, մեր վեց զինծառայողներ զոհվեցին իրենց ծառայողական պարտքը կատարելիս։ Մենք խորապես ցավում ենք դրա համար։
Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ շփումները նույնպես վարվում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շատ բարդ հարցերի համալիրը եւս լուծվում է ռուս խաղաղապահների աջակցությամբ։
Մեր զորակազմի դերը անհրաժեշտ է, եւ ես կարծում եմ, որ հետագայում եւս այն անհրաժեշտ կլինի։ Նախ՝ մնում է այն հարցը, որ իրենց հանգիստ զգան այն բնակիչները, որոնք ինչ-որ փուլում կորոշեն վերադառնալ։ Եվ խաղաղապահների առկայությունը այդ մարդկանց համար հանգստության լրացուցիչ գործոն կլինի։ Այնպես որ, ես չէի ասի, թե ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Ղարաբաղում սպառվել է։ Հարցը, թե ինչպիսին կարող էին լինել այդ զորակազմի այստեղ գտնվելու հետագա մոդալությունները, կքննարկվի եւ կորոշվի Մոսկվայի եւ Բաքվի միջեւ»,- ասել է նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի