Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Աշխարհ

Ում էր պետք Մերձավոր Արեւելքում ներկայիս էսկալացիան 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն մի քանի օր է աշխարհի ամենից խնդրահարույց տարածաշրջաններից մեկում՝ Մերձավոր Արեւելքում «շատ թեժ» է։ ՀԱՄԱՍ խմբավորումն, ըստ էության, պատերազմ է հայտարարել Իսրայել պետությանը։ Առանց որեւէ չափազանցության, կարելի է ասել, որ ռեգիոնում տեղի է ունենում լայնածավալ պատերազմ՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Արդեն հիմա կարելի է ասել, որ Մերձավոր Արեւելքի այս էսկալացիան ստվերեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ու մինչ պայթում են ռումբերը, կրակահերթեր արձակում զենքերն ու զոհվում կամ վիրավորվում մարդիկ, շատերը փորձում են հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այս էսկալացիան, ում էր այն պետք։ 

Իսրայելցի փորձագետները նշում են, որ ՀԱՄԱՍ-ի այս կեցվածքը մի փոքր տարօրինակ էր, քանի որ այն երկար ժամանակ իրեն հեռու էր պահում ցանկացած ահաբեկչական գործողությունից, «Իսլամական Ջիհադի» ակտիվությունից, իր ռազմական թեւի ակտիվ գործողություններից եւ այլն։ Ըստ էության երկու պատճառ կա, որոնք պայմանավորել են ՀԱՄԱՍ-ի ակտիվացումը․ 

• Առաջինն Իրանն է, որը հետաքրքրված է, որպեսզի ռեգիոնում լարվածություն առաջանա եւ պահպանվի, որով եւ վերջինս կկարողանա պահպանել իր շիա-մահմեդական առանցքը ռեգիոնում 

• Երկրորդը, որը կարելի է նույնիսկ ավելի ծանրակշիռ համարել՝ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ նախապատրաստվող համաձայնագիրն էր՝ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ, որի սեւագիր տարբերակն արդեն կարելի է ասել պատրաստ էր լրիվությամբ։ Սրանով պայմանավորված, այն պաղեստինցիները, որոնք մտավախություն ունեին, որ «իրենց ոտքի տակից հողը կարող է սահել», որոշեցին հիշեցնել իրենց մասին։ 

• Խոսվում է նաեւ որոշ իրավիճակային հանգամանքների մասին։ Բանն այն է, որ ՀԱՄԱՍ-ը կորցնում էր իր դիրքերը Գազայի սեկտորում։ Այնտեղ առկա են ահռելի ծավալների մարդասիրական խնդիրներ, այդ թվում նաեւ՝ ֆինանսական եւ Քաթարը, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Գազայի սեկտորին, սպառնացել էր, որ կդադարեցնի ֆինանսավորումը։ Եւ ահա ՀԱՄԱՍ-ն էլ որոշել է հասկացնել, թե «ով է տանտերը»։ Ու հիմա նաեւ հարց է, թե որքան կտեւի այս էսկալացիան։ 

Եթե Իսրայելը կարողանա արագ եւ ազդու կերպով հակահարված տալ ՀԱՄԱՍ-ին, դա մի հարց է, սակայն եթե այն ձգձգվի եւ վերածվի ձգձգվող պատերազմի, ապա ամեն բան կարող է այլ տեսք ընդունել եւ ազդել Մերձավոր Արեւելքի ողջ աշխարհաքաղաքական դրվածքի վրա։ Մյուս խնդիրը այն է, որ վերջնական կերպով, անկախ հանրային լայն լսարանների համար ասված թեզիսներից, հայտնի չեն ՀԱՄԱՍ-ի նպատակները։ Հնարավոր է, որ ներկայիս թեժացումը նպատակ ունի թուլացնել Բինիամին Նեթանյահուի կառավարությանը եւ կապված է Իսրայելում ընթացող ներքաղաքական պայքարի հետ։ 

Ի վերջո, արդեն հիմա են շատերը Իսրայելում հարցնում, թե ինչպես պատահեց, որ նման ծավալի էսկալացիայի նախապատրաստումը բանակի եւ մյուս ուժային ու հատուկ ծառայությունների ուշադրությունից վրիպեց։ Ի դեպ մի պատմական սիմվոլիկա կա, որն այսօր իսրայելցի փորձագետները հիշում են։ Բանն այն է, որ ՀԱՄԱՍ-ը իր գործողությունները սկսեց Ահեղ Դատաստանի օրվա պատերազմի ավարտի սիմվոլիկ օրվանից մեկ օր անց եւ շատերն են հիշում, որ երբ այդ պատերազմն ավարտվեց Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Հոլդա Մեյիրի կառավարությունը ստիպված եղավ հրաժարական տալ: