Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Աշխարհ

Ադրբեջանցի պաշտոնյան սպառնում է Հայաստանին եւ ծաղրում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը մտահոգություն է հայտնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումների կապակցությամբ։ 
Այս մասին ասվում է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։

Նրա խոսքով, ամեն բաց թողնված օրը, քանի դեռ չի կնքվել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների։ Ուսուբովն ընդգծել է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը զգալի կորուստներն են կրել ղարաբաղյան հակամարտության պատճառով։

«Քաղաքական քաոսը, տնտեսական և սոցիալական անկումը, կոռումպացված պետական ​​ապարատը, ջախջախված բանակը և խայտառակ պարտությունը, վերջապես, քաղաքացիական հակասությունները, զանգվածային արտագաղթը և հայ ժողովրդի ողբերգություններն արտացոլող այլ նմանատիպ գործոններ վկայում են այն մասին, որ Հայաստանն արդեն կանգնած է անդառնալի վերջնական փլուզման եզրին»,-նշել է Ուսուբովը։

Միևնույն ժամանակ, ԱԽ քարտուղարն ընդգծել է երկրի պատմության մեջ նոր էջ բացելու՝ հայ հասարակության կոչերը՝ ասելով, որ նման տրամադրությունները «հույս են տալիս, որ Հայաստանը դեռ կձգտի խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը»։

Նա նաև շեշտել է Հայաստանի կողմից սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն ավարտելու անհրաժեշտությունը։ 

«Սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը, խաղաղության պայմանագրի ստորագրումն այժմ առավելապես անհրաժեշտ է Հայաստանին։ Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ»,- ասել է Ուսուբովը։

Նրա խոսքով, Ղարաբաղի հայ բնակիչներին տրվել է պատմական հնարավորություն՝ ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և սկսել վերաինտեգրման գործընթացը։