Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Ժամանց

Ցուլերին հիանալի օր է սպասվում․ հունիսի 4-ի աստղագուշակը

Խոյ։ Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում․ այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, նշանի որոշ ներկայացուցիչների համար պետք կլինի հրաժարվել պլանավորած գնումներից: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները․ դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն:  

Ցուլ: Հիանալի օր է: Դուք հեշտությամբ եք հաղթում, իսկ պարտված հակառակորդներն էլ փախչում են մարտի դաշտից, և ոչ ոք չի կասկածում, որ դուք արժանի եք ամենաբարձր պարգևի: Հնարավորություն կա բարձրանալու կարիերայի աստիճաններով՝ շրջանցելով միանգամից մի քանի միջանկյալ աստիճան։ Գերազանց օր է սեփական բիզնես հիմնելու, գործնական ոլորտում ամենատարբեր փորձարարություններ անելու համար: Ընկերները ձեզ ամեն ինչում սատարում և զվարճացնում են: Ռոմանտիկ ժամադրությունն անզուգական է անցնում: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է:  


Երկվորյակներ։ Լարված և բարդ օր է, որի էմոցիոնալ ֆոնը բավական անբարենպաստ է: Դուք դրսևորում եք համառություն այնտեղ, որտեղ այն բոլորովին պետք չէ, զլանում եք գնալ զիջումների, անգամ եթե դրանք խիստ անհրաժեշտ են: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով, չնայած դուք դա չեք ընդունում: Կարևոր որոշումներ մի կայացրեք, մի հրապարակեք ձեր պլանները: Ցանկացած գործ, որը կարող է ձախողվել, ավելի լավ կլինի հետաձգել: Մեծ է ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը, դրանք արագ կհաղթահարվեն, սակայն նստվածքը կմնա:

Խեցգետին։ Օրվա առաջին կեսն այն պահն է, երբ դուք ի վիճակի եք նվաճել գրեթե բոլոր բարձրունքները: Օգտակար կլինեն նախկինում ձեռքբերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր զբաղվում են ֆինանսական գործունեությամբ, շանս է ստեղծվում բարձրանալու կարիերայի աստիճաններով շնորհիվ ճիշտ ժամանակին ընդունած որոշման: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ հաջող ընթացք չի ունենա, ինչի պատճառը ձեր էմոցիոնալ ֆոնի անկայունությունն է: Դուք ենթարկվում են քայքայիչ տրամադրությունների, գործում հիմար սխալներ, վիրավորում մտերիմներին: 

 

Առյուծ։ Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները նշանակեք օրվա առաջին կեսին․ դա առավել բարենպաստ ժամանակահատվածն է, երբ կարելի է հասկանալ կուտակված խնդիրները, ընդհանուր լեզու գտնել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, ստանալ օգտակար տեղեկություններ: Առաջանում են հիմքեր պրոֆեսիոնալ լավատեսության համար, և կարիերայի աստիճաններով բարձրանալու շանսերը բավական մեծ են: Կարևոր որոշումները մի կայացրեք ընթացքում, հետևեք նախապես մշակած պլաններին: Ձեզանից կպահանջվի ճկունություն՝ մտերիմ մարդկանց հետ կոնֆլիկտից խուսափելու և ընտանիքում խաղաղություն պահպանելու համար:

Կույս։ Օրն այնքան վատը չէ, որքան ձեզ թվում է: Այո, սկզբում հեշտ չի լինի, ավելին՝ անհաղթահարելի թվացող խոչընդոտներ կառաջանան: Սակայն եթե դուք միանգամից չհանձնվեք, ապա ամեն ինչ ամենաբարենպաստ ձևով կլուծվի: Խուսափեք անտեղի ծախսերից, այսօր դուք հակված եք բաժանվելու փողերից ավելի հեշտությամբ, քան պետք է: Մտերիմները ձեր կողքին կլինեն, բարոյապես կսատարեն, լավ խորհուրդներ կտան և իրական օգնություն կցուցաբերեն: Օրն առավելապես հարմար է մեծ ընկերախմբով հանգիստ կազմակերպելու, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

 Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ