Խոսվում է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին. սա շատ լավ նորություն է. ՀՀ վարչապետ
Հայաստանում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը եւ կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել են եւ ունեն շրջադարձային նշանակություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովում» իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, առաջինը «Զվարթնոց» օդանավակայանն է, որի կառավարումն ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը. «Այս ընկերության գալով օդային ուղեւորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է հիմնադրվել ՀՀ-ում: Մենք տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ դեռ համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա:
Երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանքի գործունեությունը շրջադարձային նշանակություն ունեցավ, գինեգործությունն է: Այսօր գինեգործությունը Հայաստանում շատ բուռն զարգացում է ապրում: Գինեգործության վերածննդի բնագավառում Էռնեկյանների ներդրումն անգնահատելի է: Շատ մեծ էներգաիա տվեց ոլորտին «Կարաս» ընկերության հիմնադրումը եւ «Կարաս» գինու թողարկումը ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Էռնեկյան ընտանիքին: Նա հիշեցրեց, որ պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ազգային հերոս է:
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրաականություն կդառնան:
Վարչապետն ընդգծեց, որ օդային փոխադրումները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն կիսաշրջափակված իրավիճակում է. «Իհարկե, այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ եւ մենք նայում ենք ապագային, ձեւավորում ենք, ձեւավորել ենք ապագայի օրակարգը»:
Նա հավելել է, որ հիմա խոսվում է «Զվարնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետեւ շտ լավ նորություն է, որ «Զվարնոցը» հասնում է իր թողունակության մաքսիմում ծավալին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ