Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Թիմը DigiTec-ի այցելուներին աշխատանքի և ստաժավորման եզակի հնարավորություն է առաջարկում

 Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք 2023 ցուցահանդեսը մեկնարկեց Մերիդիան էքսպո կենտրոնում։
Թիմ ընկերությունների խումբը այս տարի ներկայանում է HR տաղավարով՝
կրճատելով աշխատանքի դիմելու և հարցազրույցի փուլին հասնելու գործընթացը։ Այսպես Թիմին միանալ ցանկացող մասնագետները կարող են տեղում դիմել աշխատանքի և անցնել հարցազրույցներ, իսկ ուսանողները դառնալ «Team սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից։ 

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք ամբողջությամբ փոխեցինք էքսպոյին մեր մասնակցության ձևաչափը, հնարավորություն տալով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին` տեղում ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, ներկայացնելու ինքնակենսագրություն և անցնելու հարցազրույցներ։ Ուսանողներին էլ առաջարկում ենք դիմել «Team սերունդ» ստաժավորման մեր ծրագրին, որը Թիմում կարիերան սկսելու ամուր հիմք է»,- նշում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Ցուցահանդեսի մասնակիցները կարող են դիմել Թիմի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia, ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ ստեղծող Team Solutions և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող TeamPay ընկերություններ։ Ավելի քան 25 հաստիք կա այս պահին Թիմի երեք ընկերություններում։ Շրջանակը լայն է․ սկսնակ մասնագետներից մինչև կառավարման փորձ ունեցող աշխատակիցներ։

«Team սերունդ» ծրագրի շրջանակներում ուսանողներն անցնում են վճարվող ստաժավորում Team Telecom Armenia-ի տարբեր ստորաբաժանումներում։

ԴիջիԹեք էքսպոն տևելու է մինչև հոկտեմբերի 15-ը։ Team Telecom Armenia-ն ցուցահանդեսի հովանավորն ու տեխնոլոգիական գործընկերն է։

Հասարակայնության հետ կապերի բաժին

[email protected]