Ինչ է հայտնի Ստեփանակերտի պարետի մասին
Գրել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները կենսագրական տվյալներ են ներկայացրել նրա մասին։
Նշվում է, որ Սաֆարովը ծնվել է 1973 թվականին Սումգայիթի քաղաքում։
Ավարտել է Ադրբեջանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Թուրքիայի ժանդարմերիայի սպայական դպրոցը և Ներքին գործերի նախարարության ոստիկանության ակադեմիան։
1996-2005 թվականներին ծառայել է որպես հատուկ նշանակության ջոկատի հրամանատար և ներքին զորքերի հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ։
2019-2022 թվականներին Սաֆարովը եղել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության հանրային անվտանգության վարչության պետի տեղակալը, ապա՝ նույն վարչության պետը։ Այնուհետեւ նշանակվել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ։
2023 թվականի հունվարին Սաֆարովը գլխավորել է Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության գլխավոր վարչությունը։
Անցյալ տարվա հուլիսին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով։ Ամուսնացած է, երեք երեխաների հայր է։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ