Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Աշխարհ

Զախարովան խոսել է հայ-ադրբեջանկան հարաբերությունների մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը կառուցվել է 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի հիման վրա: Այս հարցը վստահվել է Եռակողմ աշխատանքային խմբին` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Մինչ օրս կայացել է 12 հանդիպում (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն ուսումնասիրվել է հեռանկարային երկաթուղային և ճանապարհային երթուղիների փաթեթը»։ Զախարովան ասել է՝ պատասխանելով Զանգեզուզի միջանցքի նախագծի առավելությունների մասին հարցին։

Նա նշեց, որ 12-րդ հանդիպման արդյունքներով առաջընթաց է արձանագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։

«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, հարգանքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից»,- հավելել է Մարիա Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ճանապարհին հաջողությունը լրացուցիչ խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի այլ ոլորտներին։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սոցիալական ակտիվիստների և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկին։