Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Ժամանց

Մեր ընտանիքը, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել․ Սիրուշո

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու՝ Լևոն Քորայանի կալանքի ևս երկու ամսով երկարաձգմանը․

«Լևոնին բոլորի աչքի առջև խեղդելով ու հարվածելով բերման ենթարկեցին՝ Արցախի համար ցույցին մասնակցելու համար։ Հետո ասացին, որ իրականում բոլորը սխալ են տեսել, այդ Լևոնն է ոստիկաններին ծեծել, ու քանի որ ծեծել է ՝ պետք է մեկ ամսով կալանավորել։ Բացարձակ արհամարհելով այն, որ ողջ հանրությունը դիտել է տեսանյութը և պարզ տեսել, որ տեղի  է ունեցել հակառակը։

Երեկ որոշում կայացրեցին Լևոնի կալանավորումն երկարացնել ևս երկու ամսով. եթե կա մեկն, ով կարող է բացատրել, թե ինչ հիմքով ու ինչի համար, խնդրում եմ՝ բացատրեք։
Երբ անօրինական ձևով արագ կալանավորեցին Լևոնին, հասկացանք, որ Արցախ հանձնելու հարց ունեին, ու մեր ընտանիքը, ինչպես միշտ, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել։

Հիմա ինչո՞ւ են երկարացնում։ Ի՞նչ նպատակ սա ունի։ Թե՞ ընդամենը անձնական վրեժխնդրություն է։

Քանի տարի է ընտանիքի մասին ինչ կեղծ մեղադրանքներ ասես չեն տարածում. պատկերացնում ե՞ք, եթե իրականում ինչ որ բան լիներ, հիմա ինչ արած կլինեին, եթե ոստիկանին «հարվածելու» համար են էսպես անում։

Այս մասին էլի չէի խոսի, սա կմնար մեր ընտանեկան դժվարությունը, որը կհաղթահարեինք, ինչպես մնացածն ենք հաղթահարել, բայց ուզում եմ բարձրաձայնել ու ցույց տալ, որ սա մեծ խնդրի փոքր մասն է. հենց էսպես են մարդկանց խաբում տարիներ շարունակ ու այն մարդկանց դեմ հանում, ովքեր կարող էին ինչ-որ բան փոխել։

Բարեբախտաբար , այս դեպքում բոլորը տեսել են տեսանյութերը և գիտեն ճշմարտությունը։ Բայց պատկերացրեք, եթե տեսանյութը տեսած չլինեիք, հիմա հերթական անգամ հավատալու էիք հերթական ստի կամ առնվազն կասկած էիք ունենալու»,- գրել է նա։