Չիլիում արևային էներգիան ձրի են բաժանում
Չիլիում արևային էներգիայի արդյունաբերության ոլորտն այնպես է բարգավաճել, որ երկիրը ստացված էլեկտրաէներգիան անվճար է բաժանում: Արևից ստացվող էներգիայի համար գանձվող գինը երկրի որոշ շրջաններում այս տարվա ընթացքում 113 օր շարունակ կազմել է 0 դրամ` մինչև ապրիլի կեսերը: Անցյալ տարի անվճար էներգիան սպառել են 192 օր` ըստ Չիլիի կենտրոնական ցանցային օպերատորի տվյալների:
Թեև սա հիանալի նորություն է սպառողների համար, այն վատ իրողություն է ընկերությունների համար, որոնք էլեկտրակայաններ են կառուցել և փորձում են եկամուտ ստանալ: Չիլիում էներգիայի աճող պահանջարկը ստիպել է գործարարներին արևային էներգիա արտադրող 29 ընկերություններ հիմնել, որոնք մատակարարում են կենտրոնական ցանցին:
Նեղ ու երկար երկիրը հիմնականում պատված է լեռներով, որտեղ բազում հնարավորություններ կան արևային վահանակներ տեղադրելու և արևից էներգիա ստանալու։ Ի տարբերություն ամերիկյան մայրցամաքի այլ երկրների Չիլիում բավական վաղուց են հասկացել արևային էներգիայի կարևորությունը, առավել ևս, որը չունի արդյունահանվող էներգակիրներ, իսկ Վենեսուելայից էլ արդեն չի կարողանում նավթ գնել ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Ուստիև, Չիլիում առաջիններից մեկն են սկսել վահանակներ և սարքավորումներ ներկրել Չինաստանից ու դրանք ինտեգրել էներգետիկ ընդհանուր ցանցին։ Արդյունքում տուժում են երբեմն էներգետիկ օպերատորները, որոնք, սակայն, այնքան էլ դժգոհ չեն, պետությունը զգալի աջակցում է նրանց։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Լուսինե Սարիբեկյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի