Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Իրավունք

Քոչարյանի գործով դատավորը հրաժարվել է քննել Արամ Հարությունյանի պաշտպանների բողոքը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը այսօր՝ հունիսի 4–ին ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին  հայտնեց Հարությունյանի պաշտպանական խմբի անդամ Հրանտ Անանյանը։

Նա նշեց, որ երեկ դատավորը կողմերին իրազեկել է իր մտադրության մասին։ Մասնավորապես՝ դատավորը կասկածներ է ունեցել, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար:

Ըստ դատավորի` երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ, խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է: Նա եւ՛ Քոչարյանի, եւ՛ Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է, նա մայիսի 20–ին որոշում է կայացրել Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

Անանյանը տեղեկացրեց, որ դատավարությանը կողմերը հայտարարել են, որ դեմ չեն, որ նա քննի այս գործը, սակայն այնուամենայնիվ դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ ինքնաբացարկ է հայտնել։

Հրանտ Անանյանի կարծիքով, սակայն , դատավորը որոշակի համոզմունք էր ձեւավորել, որ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքները ենթակա են բավարարման, ինչի պարագայում իր նկատմամբ դարձյալ հանրային ճնշում կլիներ։

Նշենք, որ պաշտպանական կողմը տեւական ժամանակ է դատարանից խնդրում է վերացնել Հարությունյանին եւ մյուս մեղադրյալներին առնչվող քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Արամ Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: