Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Աշխարհ

Ստամբուլի՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հնարավոր երկրաշարժին կարող է հաջորդել ցունամին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի Բողազիչի համալսարանի ակադեմիկոս, դոցենտ Դողան Քալաֆաթը հայտարարել է, որ մոտ ապագայում Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի, գրում է Ermenihaber-ը։ 

Քալաֆաթը պնդել է նաև, որ երկրաշարժը ուժգնությունը կարող է հասնել մինչև 7.2 մագնիտուդի: 

Հիշյալ հայտարարությունները ակադեմիկոսն արել է Թրակիայի համալսարանի հովանու ներքո Բալկանյան կոնգրեսի կենտրոնում կազմակերպված «Երկրաշարժ բոլոր ուղղություններով» սիմպոզիումում (գիտական որևէ կարգի խնդրի նվիրված միջազգային խորհրդակցություն):  

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսին, ճապոնացի սեյսմոլոգ, ավագ ինժեներ Յոշինորի Մորիվակին էր կանխատեսումներ արել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերի վերաբերյալ: Խոսքն այս դեպքում Մարմարայի նահանգում հնարավոր երկրաշարժի մասին էր։

Մորիվակին նշել էր, որ հնարավոր է տեղի ունենա 7․6-ից մինչև 7․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն կարող է տեղի ունենալ 1 տարի հետո, 1 ամիս անց գուցե նույնիսկ 1 շաբաթ անց։

Նա նաև հավելել  էր, որ ռիսկային գոտիներ են համարվում Աթաթուրքի օդանավակայանը, Զեյթինբուրնուն, Քյուչուքչեքմեջեն, Ավջըլարը, Բույուքչեքմեջեն և Ֆաթիհը, Թուզլան, Փենդիքը և ծովափնյա շրջանները։

«Մենք դա տեսանք 1999-ի երկրաշարժի ժամանակ, շատ ցնցումներ եղան։ Եթե հողը փափուկ է, ուրեմն դա խնդիր է, Հաթայում էլ է այդպես։ Այս շենքները միացված են և բոլորը  կառուցվել են մինչև 2000 թվականը, դրանք մեծ վնասներ կկրեն»։