Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ կայացավ միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան

Օրերս Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են «Յուքոմ» ընկերության աջակցությամբ կայացած Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադայում մրցել է 270 մասնակից 14  երկրից։ Այն, ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, կայացել է հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում:

Առաջին փուլին մասնակցած 270 մասնակիցներից 28 -ն անցել են եզրափակիչ փուլ, որոնցից 12-ը Երևանից են, մյուսները Հայաստան են ժամանել ԱՄԷ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Իրանից, Հորդանանից, Չիլիից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից և Վիետնամից:

«Օլիմպիադայի հիմնական նպատակներից մեկը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորումն է։ Այս տարիների ընթացքում օլիմպիադային մասնակցել են հարյուրավոր բացառիկ երիտասարդներ աշխարհի ավելի քան 25 երկրներից, որոնք հանդիսանում են վաղվա առաջատար տեխնոլոգիաների կերտողները», - ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ առանց միկրոէլեկտրոնիկայի հիմա հնարավոր չէ։ Ես ինքս 18 տարի է այս միջոցառման կողքին եմ եղել, կամ ու կլինեմ, որովհետև հավատում եմ՝ ապագան անբաժանելի է միկրոէլեկտրոնիկայից, պետք է ամեն ինչ անել այս ուղղությունը խրախուսելու համար, հատկապես հայ երիտասարդների և ուսանողների շրջանում։ Ես նույնիսկ որդուս եմ քաջալերել, որ ուսանի միկրոնէլեկտրոնիկա, որովհետև դա է ապագան, տեխնոլոգիական հիմքն ու կորիզը, երբ խոսում ենք արհեստական բանականության և խելացի լուծումների մասին», - նշել է միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի գլխավոր աջակից՝ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ օլիմպիադայի առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիչը Բոսնիա և Հերցեգովինայից, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեֆանովիչը Սերբիայից, երրորդ մրցանակին արժանացել են Ազրա Ելեզովիչը Բոսնիա և Հերցեգովինայից և Էդգար Պապյանը Հայաստանից։

Օլիմպիադայում ընդգրված էին հետևյալ թեմաները՝

  • թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա,
  • ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: