Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Աշխարհ

Մոսկվան պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմնազատմանը. Լավրով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվան պատրաստ է գործնականում օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թեհրանում «3+3» հարթակի հանդիպումից հետո։

«Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, առաջին հերթին խորհրդային տարիներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնության մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել։ Թող իրենց բախտը փորձեն նաև Բրյուսելում, եթե ցանկություն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք իրապես օգնել իրական սահմանազատմանը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Լավրովը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձել են ներգրավվել սահմանազատման գործընթացի մեջ և շարունակում են դա անել: «Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել ներգրավվել սահմանազատման գործընթացում, առաջին հերթին, Եվրոպական միության և որոշ չափով Միացյալ Նահանգների կողմից։ Մենք դեմ չենք ցանկացած շփման, որը և հայերը, և ադրբեջանցիները իրենց համար օգտակար կհամարեն»,- հավելել է նա:

Ռուսաստանցի նախարարը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին է նվիրված եղել Մոսկվայի, Բաքվի և Երևանի առանձին պայմանավորվածությունը: «Նրանք՝ հայերն ու ադրբեջանցիները, պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ որպես խորհրդատու կմասնակցի ռուսական կողմը։ Ցավոք, բավական երկար ժամանակ այդ հանձնաժողովը չի գումարվել»,- հավելել է նա։