Ադրբեջանցիները և թուրքերը «Իսկանդեր են ոչնչացրել»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեդիաշրջագայություն է կազմակերպել՝ կապված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» մարտավարական համատեղ զորավարժությունների հետ։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, զորավարժությունների ընթացքում F-16 կործանիչները և հարվածային ուղղաթիռները, օգտագործելով Bayraktar TB-2, մոդելավորել են կեղծ թշնամու «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգերի ոչնչացումը։
Այնուհետև հակատանկային հրթիռային համակարգերը և Տ-90 տանկերը ոչնչացրել են մարտական զրահատեխնիկա և 1-ին էշելոնում տեղակայված կեղծ հակառակորդի դիրքերը։
Հրետանային կայանքները զանգվածային հարձակումներ են իրականացրել հակառակորդի հրամանատարական դիտակետերի, կենդանի ուժի և կրակային զենքերի վրա։
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հետևել են համատեղ մարտավարական զորավարժություններին։ Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին մասնակցել են նաև Թուրքիայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ՊՆ պատվիրակության անդամները։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ