Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Աշխարհ

«Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան, ԱՄՆ-ն պետք է միջամտի»․ Time

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Պատմությունը մեզ սովորեցրել է, որ երբ ահաբեկիչները և բռնապետերը գին չեն վճարում, նրանք ավելի շատ մահեր և ավերածություններ են առաջացնում», - հոկտեմբերի 20-ին ասել է նախագահ Ջո Բայդենը՝ բացատրելով Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին և Ուկրաինային: Այս մասին գրում է TIME-ը։

Այդ հայտարարություններից ուղիղ մեկ ամիս առաջ նավթով հարուստ բռնապետությունը կանխատեսելի և կանխարգելելի գործողություն իրականացրեց վիճելի ժողովրդավարական տարածաշրջանի դեմ՝ կատարելով վայրագություններ, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ, և պատճառ հանդիսանալով ողջ բնակչության արտագաղթի համար: Բայց Բայդենի վարչակազմը դեռևս պետք է պատասխանատվության ենթարկի անցյալ ամսվա ագրեսորին՝ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման և էթնիկ զտումների համար։

Այժմ, երբ աշխարհի հայացքը Գազայի վրա է, փորձագետները կարծում են, որ  թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախն ինքնիշխան Հայաստանն է, և ԱՄՆ-ն տեղյակ է այս զարգացումների մասին:

Մոտալուտ ներխուժման առավել ակնհայտ նշաններն են հոկտեմբերի 23-25-ին տեղի ունեցող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի արևելքում և Նախիջևանում՝ նախկինում հայաբնակ մեկ այլ շրջան Հայաստանի արևմուտքում։ Թուրքական F-16 կործանիչներն Ադրբեջանում են։ Վերջին անգամ նման զանգվածային զորավարժություն տեղի է ունեցել 2020 թվականին, այն նախորդել էր 44-օրյա պատերազմին Հայաստանի կողմից հովանավորվող Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հող նախապատրաստելով անցյալ ամսվա «վերջնական լուծման» համար։

Մոտալուտ ներխուժման մեկ այլ նշան է «!»-ի պատկերումն ադրբեջանական ռազմական բեռնատարների վրա։ Խորհրդանիշը մոտավորապես նման է կտրված Հայաստանին և իբր ծառայում է որպես 2020-2023 թվականների պատերազմի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսի շեշտ։