ԱՄՆ-ը աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ դեսպանություն
Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում:
Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր դեսպանությունից, թե հնարավո՞ր է արդյոք Միացյալ Նահանգները ևս միանա դիտորդական առաքելությանը՝ հաշվի առնելով, որ կան հավաստի տեղեկություններ ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ։
Դեսպանատնից միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում փոխվստահություն կառուցելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ ապահովելու հարցում։
«Միացյալ Նահանգները ամուր աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է ԱՄՆ դեսպանության պատասխանում։
Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որից հետո առաքելությունը հայտնեց, թե կողմերը քննարկել են Եվրամիության առաքելության մանդատն ու հայ-ադրբեջանական սահմանի անվտանգային զարգացումները։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ