Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Տնտեսություն

Ռուսաստանում մշակվել են թափանցիկ կոմպոզիտային նյութեր արևային մարտկոցների և օպտոէլեկտրոնիկայի համար

Trashbox.ru-ն գրում է, որ Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի մամուլի ծառայությանը հայտնել է, որ ռուս գիտնականներին հաջողվել է ստեղծել յուրահատուկ թափանցիկ կոմպոզիտային նյութեր, որոնք առաջանում են տարբեր այլ նյութերի օքսիդների հիման վրա։  Փորձագետները նշում են, որ այդ նորարարությունը կարող է օգտագործվել օպտոէլեկտրոնային սարքերի բոլոր տեսակի բաղադրիչների ստեղծման համար, կամ որպես արևային մարտկոցների մաս:

«Մեզ հաջողվեց հասնել ոչ միայն բարձր լուսազգայունության, այլ նաև ստեղծել բարձր օպտիկական թափանցիկությամբ նյութեր, ինչը նոր հեռանկարներ է բացում արևային մարտկոցների և «թափանցիկ» էլեկտրոնիկայի սարքերի համար», — բացատրել է Հարավային դաշնային համալսարանի նանոտեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի և գործիքավորման ինստիտուտի տեխնոսֆերային անվտանգության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Պետրովը։

Պարոն Պետրովն ասել է, որ ինքը և իր գործընկերներն ուսումնասիրում էին տարբեր տեսակի խառնուրդներով մետաղական օքսիդներից, որոնք ստեղծվել են համալսարանում արտոնագրված ցածր ջերմաստիճանի պիրոլիզի մեթոդի հիման վրա, պատրաստված բարակ թաղանթների հատկությունները: Հետազոտության արդյունքում փորձագետները մշակել են առաջադեմ նյութ, որը հիմնված է կոբալտի և ցինկի օքսիդների վրա, դրանք կարող են օգտագործվել ուլտրամանուշակագույն և նույնիսկ տեսանելի տիրույթներում ֆոտոզգայուն ռեզիստորների ստեղծման համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գիտնականներին հաջողվել է թաղանթներ ստեղծել ալյումինի և ցինկի օքսիդների հիման վրա, որոնք կարող են պարծենալ բավականին տպավորիչ օպտիկական թափանցիկությամբ (94 %) լույսի ճառագայթների տեսանելի տիրույթում:

Դրա շնորհիվ նյութը կարելի է անվանել իդեալական լուծում բազմաթիվ տեսակի օպտիկական սարքերի համար։ Օրինակ նյութը կարող է օգտագործվել օպտոէլեկտրոնային սարքերի, թափանցիկ էկրանների, խելացի ակնոցների կամ կոնտակտային ոսպնյակների, թափանցիկ սենսորային վահանակների, բժշկական սարքավորումների և նոր արևային մարտկոցների արտադրության մեջ։ Հետաքրքիր կլիներ տեսնել նոր նյութի գործնական կիրառումը իրական արտադրության մեջ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]