Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Տնտեսություն

ԱՄՆ-ը Չինաստանին լուրջ հակակշիռ են ստեղծում արևային էներգիայի հարցում

Միացյալ Նահանգները Չինաստանին լուրջ հակակշիռ են ստեղծում հարավ-արևելյան Ասիայում արևային էներգիայի առումով։ Բանն այն է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցած տարի չեղարկեց հարավարևելյան Ասիայի 4 երկրներից մարտկոցների և արևային այլ սարքավորումների մաքսատուրքերը, փոխարենը զգալի ավելացրեց Չինաստանից սարքավորումների ներմուծման մաքսատուրքերը՝ լուրջ խոչընդոտներ հարուցելով չինական ապրանքների ներմուծման համար։

Խնդիրը ոչ միայն տնտեսական էր, այլև առաջին հերթին քաղաքական, փոխարենը սակագնային արտոնություններ տրամադրվեցին Կաբոջայի, Մալազիայի, Թայլանդի և Վիետնամի արևային վահանակներին, իսկ այդ երկրներում արտադրությունն ահռելի չափերի հասան։ Այսկերպ Միացյալ Նահանգները ցանկանում է դիֆերսիֆիկացնել իր համար արևային վահանկների ներմուծումը, նաև հակակշիռներ ստեղծել Չինաստանի համար։

Բանն այն է, որ 4 այս երկրները վաղուց արդեն դարձել են Միացյալ Նահանգների տնտեսական և քաղաքական դաշնակիցները հարավարևելյան Ասիայում։ Չինաստանը լուրջ խնդիրների է բախվում նրանցից յուրաքանչյուրի հետ, նույնիսկ Վիետնամը, որը Միացյալ Նահանգների դեմ պատերազմից հետո բավականին սերտ հարաբերություններ ուներ Չինաստանի հետ, այժմ դարձել է ԱՄՆ-ի լիակատար կցորդը, իսկ Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը բնավ չի թաքցնում իր ամերիկամետ դիրքորոշումները՝ գիտակցելով, որ հարավարևելյան Ասիայում Չինաստանն ավելի ու ավելի հեգեմոն դիրք է գրավում և կարող է ընդհուպ մինչև տնտեսապես կլանել իրենց, ուստի և այս երկրներն օգտվում են քաղաքական և տնտեսական արտոնություններից, օգտվում է նաև Միացյալ Նահանգները։

Կամբոջայի, Մալազիայի, Թայլանդի, Վիետնամի արևային վահանակներն ու մարտկոցները մեծ բեռնանավերով արտահանվում են ոչ միայն ԱՄՆ, այլ նաև Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Հարավային Կորեա և Ճապոնիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա։ Այժմ էլ Հնդկական օվկիանոսով և Սուեզի ջրանցքով վահանակները սկսել են արտահանել դեպի եվրոպական երկրներ։

Եվրամիության և ԱՄՆ մինչև վերջերս տեղի ունեցած գաղտնի բանակցություններում որոշվել է մաքսատուրքերն իջեցնել և նաև Եվրամիությունում, Կամբոջայի, Մալազիայի, Թայլանդի և Վիետնամի արտադրողների համար։ Առաջիկայում լրջորեն բարձրացնելու են մաքսատուրքերը չինական ապրանքների համար։

Եվրամիությունն ինքը ևս արևային բումին զուգահեռ փորձում է նվազեցնել տնտեսական, քաղաքական կախվածութունը Չինաստանից։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Գայանե Մելիքյան