Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան

Ջալալը ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ Ադրբեջանի․․․

Հիմա կասեք՝  էլի Ջալալ Հարությունյանին հիշեց, բա ո՞նց չհիշես նրան, նրա յոթը պորտը ու չասես՝ Ջալալը ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ Ադրբեջանի քաղաքացի։ Նիկոլին, որ լսենք՝ Ադրբեջանի քաղաքացի է։ Եթե Ադրբեջանի քաղաքացի է, ինչու՞ Ադրբեջանի  քաղաքացուն, որը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում ու զբաղեցրել է ադրբեջանական բանակում գլխավոր պաշտոններ, Նիկոլ Փաշինյանը  պատերազմից հետո բերել ու Հայաստանում պաշտոն է տվել։

Ինչու՞ 2021 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով Ջ․ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Պատկերացնու՞մ եք Ադրբեջանի  ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետին բերել ու տեղավորել է Հայկական բանակում։ Այն ժամանակ չգիտե՞ր, որ Ջալալը ՀՀ քաղաքացի չէ ու իրավունք չունի պաշտպանության ոլորտում պաշտոն զբաղեցնի։ Արցախը հանձնելուց հետո՞ իմացավ, որ Արցախի քաղաքացին ՀՀ քաղաքացի չէ։ Հիմա կասեք, 2022 թվականի սեպտեմբերին ազատել են պաշտոնից։ Պաշտոնից ազատել են քրեական գործով, ոչ թե Ադրբեջանի քաղաքացի լինելու պատճառով։ Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ «անփույթ վերաբերմունք» դրսևորելու կապակցությամբ հոդվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ջալալը կռվել է Հայաստանի կողմից, որովհետև Հայաստանն է նրա վրա քրեական հոդված դրել, որովհետև Հայաստանն է՝ հանձինս Նիկոլի, նրա վրա բարկացել, որ թշնամուն լավ չի ջախջախել։  Եվ հոդված է նշանակել, որ Ադրբեջանի դեմ անփույթ է կռվել։ Սա ի՞նչ է նշանակում։

Եզրահանգումը թողնում եմ ընթերցողին ու առաջ եմ անցնում։  The wall street journal լրատվականի հարցազրույցից հետո Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ արցախցիները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, այնինչ արցախցիներն արդեն իսկ ՀՀ քաղաքացիներ են և ունեն ՀՀ անձնագիր։ Անուղղակի հասկացվեց, որ ՀՀ քաղաքացի պիտի լինեն, որ ուժայիններում աշխատանք կամ թոշակ  ստանան։ Լավ, այս կապիկությունների վերջը ու՞ր է տանելու։ Արցախն իր ողջ ենթակառուցվածքներով, տնտեսական, ֆինանսական, անվտանգային կապերով Հայաստանի հետ միաձուլված է, անգամ  Փաշինյանն է իր բերանով ասել՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» , հիմա ի՞նչ եղավ․․․ 

Մի խոսքով՝ Փաշինյանին, որ մնա, հիմա կասի՝ Արցախ չի էլ եղել․․․