Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Ժամանց

Մի սկսնակ, կիսահայտնի, անմեղսունակ արտիստ հարցազրույց է տալիս իր մասին. Մհեր Բաղդասարյանը՝ Ռաֆֆ Հարությունյանի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրեր առաջ դերասան, երգիչ  Ռաֆֆ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր և դերասանուհի Իրինա Այվազյանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Վերջերս դերասանուհի Իրինա Այվազյանը հրավիրված էր LIFEROOM-ի տաղավար և Ամալյա Հովհաննիսյանի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել էր, որ ինքը և Ռաֆֆ Հարությունյանը բաժանվել են, և իրենց բաժանման պատճառը եղել է այն, որ իր կողակիցը խնդրել է, որպեսզի արտաքինի հետ կապված որոշակի փոփոխությունների դիմի, ինչից դերասանուհին բավականին վիրավորված էր: Մեկնաբանելով դերասանուհու ասածը՝ Ռաֆֆ Հարությունանը նշել է.

«Հարաբերություններում կա փուլ, երբ մարդիկ պետք է փորձեն ճանաչել իրար, ու մեզ մոտ դա կոչվում է ընկերություն անել։ Երբ Իրինան հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ ընկերություն ենք անում, դեռ նոր էր այդ ամենն ու ճանաչման փուլն էր մեզ մոտ։ Երբ ճանաչել ենք միմյանց, հասկացել ենք, որ երկուսս էլ լավն ենք, բայց ոչ իրար համար»:

«Ես դա իր համար եմ ասել, որ մի փոքր իրեն հետևի, ավելի ուշադիր լինի իր արտաքինին, եթե ես էլ այն չհավանեմ, հետո՝ մեկ ուրիշի հետ հարաբերություններ ունենալու ժամանակ, ավելի հեշտ կլինի»,- ասաց Ռաֆֆը և հավելեց, որ չի սիրում, երբ իր անձնական կյանքի մասին խոսում են:

Ռաֆֆ Հարությունյանի կարծիքը չեն կիսում ոչ միայն իր և Իրինա Այվազյանի երկրպագունները, այլ նաև մի շարք հայտնիներ: Ի պատասխան Ռաֆֆ Հարությունյանի տեսակետի՝ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել էր՝ ասելով, որ Իրինան բավականին գեղեցիկ աղջիկ է.

«Սիրելի հետևորդներ, ուղարկում եմ ձեզ դիտելու Tert.am Life-ի հարցազրույցը, որտեղ մի սկսնակ, կիսահայտնի, անմեղսունակ արտիստ հարցազրույց է տալիս իր մասին և անդրադառնում է մի շարք հարցերի: Այդ հարցազրույցը ավելի մեծ անդունդի մեջ գցեց այս երիտասարդին, քանի որ հարցազրույցի ժամանակ բոդիշեյմինգի և բուլլինգի է ենթարկում իր նախկին ընկերուհուն, որը, կարծում եմ, իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ չէր անի: Այդ հարցազրույցից հետո ատելության ու հեյթի մեծ ալիք է սկսել իր անձի հետ կապված, չեմ ուզում այդ ալիքին էլ ինչ-որ բան ավելացնել: Իսկ Իրինա Այվազյանի հետ կապված ասեմ, որ բավականին երիտասարդ ու հաջողակ աղջիկ է, և թույլ մի տվեք Իրինա ջան, որ այսուհետ որևէ մեկը Ձեզ բոդիշեյմինգի կամ բուլլինգի ենթարկի»:

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը վերջում հավելել է, որ դերասանուհին առհասարակ ոչ ոքի թուլ չտա իր կառուցվածքի հետ կապված քննադատություններ անեն, քանի որ ինքը բավականին գեղեցիկ է:

Օֆելյա Հովհաննիսյան