Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Տնտեսություն

Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով հաջողությամբ ավարտվեց․ շուրջ 1000 ներդրող դարձավ Team-ի բաժնետեր։

Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ․ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։

«Մեր թիմը հաջողությամբ իրականացրեց մտածողություն փոխող ևս մեկ նախագիծ։ Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացումը մեր առաջնահերթությունն է և, ուրախ եմ, որ դրան ուղղված բոլոր ռազմավարական ծրագրերի իրագործմանն այսուհետ կմասնակցեն նաև մեր նոր բաժնետերերը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է. «Արժեթղթերի շուկայում լինելով ակտիվ դերակատար` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը և չէինք կարող անմասն մնալ նման պատմական իրադարձությունից: Team-ի և Ամերիաբանկի արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվել է բաժնետոմսերի բարեհաջող տեղաբաշխում ու ձևավորվել է ներդրողների դիվերսիֆիկացված կազմ, ինչը կարևոր նախադրյալ է երկրորդային ակտիվ շուկա ունենալու համար»:

Ընկերության բաժնետերեր են դարձել հարյուրավոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք, էական ծավալի ներդրումներ են իրականացրել ինստիտուցիոնալ ներդրողները։ Վերջիններից է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որն իր առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում։ Այս գործարքի շնորհիվ ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դարձել է Team Telecom Armenia-ի բաժնետեր։ 

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։


Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Հասարակայնության հետ կապերի ծառայություն`[email protected]