Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Տնտեսություն

Լավատեսական կանխատեսումներ արևային էներգիայի զարգացման առումով

Վերջին տասնամյակում արևային էլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի արժեքը զգալիորեն նվազել է, 2010թ.-ից մինչև 2022 թվականը գրեթե 89 %-ով։

Արևային էներգիան օրվա և գիշերվա ընթացքում հավասարակշռելու համար ծայրահեղ անհրաժեշտ մարտկոցները նույնպես գնային հեղափոխության են ենթարկվել, նրանց արժեքը մոտ նույնքան էլ նվազել է 2008 թվականից 2022 թվականներին։ Այս իրադարձություները կրկին կարևոր հարց են առաջացնում. «Արդյոք մարդկությունը հասել է այն շրջադարձային կետին, երբ արևային էներգիան պատրաստ է դառնալ մոլորակում էլեկտրաէներգիայի արտադրության գերակա աղբյուր»։

Ըստ հետազոտողների՝ չափազանց խոստումնալից արդյունքներ են հնարավոր, արդեն այս դարակեսին արևային էներգիան կդառնա էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կեսից ավելին, այս կանխատեսումը զգալիորեն գերազանցում է ցանկացած նախկին կլանխատեսում։ 2022 թվականին «World Energy Outlook» միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսել էր, թե 2050 թվականին էներգիայի միայն 25 %-ը հնարավոր կլինի ստանալ արևից, սակայն նոր կանխատեսումները վկայում են, որ իրավիճակը շատ ավելի լավը կարող է լինել, ընդ որում նշվում է, որ արևային էլեկտրաէներգիայի արտադրության միջին արժեքը զգալիորեն նվազելու է։ 2020-ից մինչև 2050 թվականը արդեն 60 % –ով, նույնիսկ եթե հաշվի առնենք էներգիայի պահպանման պահանջարկի աճը։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Սյունե Նասիբյան